Ռուսաստանը Հնդկաստանին է հանձնել նոր Trikand ֆրեգատը

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը հանդիսավոր արարողությամբ Հնդկաստանին է հանձնել «Յանտար» մերձբալթյան նավաշինական գործարանի կողմից կառուցված 11356 Trikand նախագծի ֆրեգատը։

Այսօր՝ հուլիսի 1-ին, «Ռոսօբորոնէքսպորտ» հայտնում են, որ հանդիսավոր արարողության ժամանակ ռուսական ու հնդկական կողմերը ստորագրել են Հնդկաստանի նավատորմին ֆրեգատի տրամադրման վավերագիրը։ Նավի վրա բարձրացվել է Հնդկաստանի դրոշը։

Արարողությանը ներկա էին ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Աջայ Մալհոթրան, Հնդկաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Ռաբինդեր Դովանը, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Անատոլիյ Իսայկինը, Միացյալ նավաշինական կազմակերպության նախագահ Վլադիմիր Շմակովը, ինչպես նաև ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ներկայացուցիչներ։

Նշենք, որ Հնդկաստանի ՌԾՈւ-ին ռազմանավերի տրամադրկամ պայմանագիրը կնքվել էր դեռևս 2006-ին։ 2012-ին «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հնդկական կողմին էր հանձնել երկու ռազմանավ, իսկ սա արդեն երրորդն է։ Այսպիսով, «Ռոսօբորոնէքսպորտ»-ն ավարտում է պայմանագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։

Trikand  ֆրեգատը` Կալինինգրադում

Trikand ֆրեգատը` Կալինինգրադում

Հավելենք, որ 11356 նախագծի ֆրեգատները նախատեսված են սուզանավերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և օդային հարձակումներին դիմագրավելու համար։ Ֆրեգատների ջրատարողունակությունը կազմում է 3600 տոննա, արագությունը՝ 30 հանգույց, նավարկության հեռահարությունը՝ 4800 մղոն։

Սպառազինված են հականավային «Բրոմոս» հրթիռային համակարգով՝ մինչև 300 կմ հեռահարությամբ, «Շտիլ-1» զենիթահրթիռային համակարգով, Ա-190Է ու ԱԿ630Մ հրետանային համակարգով, ՌԲՈւ-6000 կայանով ու տորպեդներով։ Նավը որպես ուղղաթիռակիր է ծառայում Կա-28 ու Կա-31 ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *