Մարտի 5-ին Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության 300 հոգանոց գումարտակը կատարել է հերթական հերթափոխը։ Հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի զինծառայողները Սիրիայից վերադարձել են իրենց մշտական տեղակայման վայր՝ Չեչնիա։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Նշենք, որ ՌՈ զինծառայողները մարտի 3-ին՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից բնակավայրը հետ գրավելուց անմիջապես հետո, տեղափոխվել էին Սարաքիբ։

Ռուսական ՌՈ-ն Սիրիայում զբաղվում է ականազերծման, հումանիտար ավտոշարասյունների ուղեկցությամբ, բնակավայրերում կարգուկանոնի ու ռազմական օբյեկտների պահպանությամբ։