ՌԴ ՌՈ-ն տեղակայվել է սիրիական նոր ազատագրված Սարաքիբում

Սիրիայում գործող ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները մարտի 2-ին տեղափոխվել են Սարաքիբ բնակավայր, որը կառավարական ուժերը զինյալներից հետ էին վերցրել մարտի 2-ին: ՌՈ զինծառայողները Սարաքիբում հսկելու են M4-M5 մայրուղով անցնող քաղաքացիականների անվտանգությունը։

Այս մասին հայտնել են Սիրիայում գործող «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» ։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշենք, որ Իդլիբի Սերաքիբ բնակավայրը զինյալները գրավել էին փետրվարի 27-ին՝ Թուրքիայի ԶՈւ հետ Սիրիայի բանակի դեմ սկսված գործողությունից մեկ շաբաթ անց։

Այնուհետև մարտի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էին հետ գրավել M4 և M5 մայրուղիների հատման կետում գտնվող Սարաքիբը։

Սերաքիբ բնակավայրը Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում
Սերաքիբ բնակավայրը Մ4 և Մ5 մայրուղիների հատման կետում

Սիրիայում գործող ռուսական ՌՈ մոտ 300 զինծառայողները հիմնականում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի ստորաբաժանումներից են։ ՌՈ գումարտակը Սիրիայում զբաղվում է ականազերծամ աշխատանքներով, ռուսական կարևոր ռազմական օբյեկտների և բնակավայրերում կարգուկանունի պահպանմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *