Ադրբեջանը Աղտսաֆայում նոր զորամաս է շահագործման հանձնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասկացել է Աղստաֆայի շրջանում նոր կառուցված զորամասի շենքային համալիրի շահագործման հանձնելու միջոցառմանը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ԶՈւ հրամկազմը զորամասի բացմանը

Բացման արարողությանը Ալիևի համար կազմակերպել էին տեխնիկայի ցուցադրություն: Ցուցադրված միջոցների թվում կան նաև «Պոլոնեզ» ՀԿՌՀ և LORA մարտավարական հրթիռային համալիր: Հատուկ ընդգծենք, որ ցուցադրությանը դրանց առկայությունը չի նշանակում, որ դրանք այդ զորամասի սպառազինության կազմում են:

Հետևում՝ «Պոլոնեզ» և LORA

Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ այս զորամասի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2017թ. վերջից: Կան հիմնավոր ենթադրություններ, որ այստեղ են տեղակայվալ Ադրբեջանի բանակի 3-րդ կորպուսի 707-րդ մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Այս բրիգադը մինչև 2018թ. հոկտեմբեր իրականացնում էր Ղազախ-Աղստաֆա առաջնագծի պահպանությունը:

Հոկտեմբերից նրանց այդ գործում փոխարինեցին պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, իսկ բրիգադի հիմնական մասը, ըստ էության, թիկունքային/ռեզերվային նշանակության ուժ դարձավ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *