Փետրվարի 15-ին ՀՀ֊Ադրբեջան սահմանին՝ Տավուշ֊Ղազախ ուղղությամբ, թշնամու դիպուկահարի գնդակից վիրավորվել է ՀՀ զինծառայող։ Այս մասին Մյունխենում Արցախյան հիմնահարցի շուրջ անվտանգության կոնֆերանսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ մինչ կոնֆերանսը ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երկկողմ փակ հանդիպում ունեցան։
Հիշեցնենք, որ Մյունխենում Փաշինյան֊Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանի ՊՆ֊ն տարածեց հայտարարություն այն մասին, թե հայկական գնդակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։