Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար է նշանակվել

Հունվարի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անձնակազմին է ներկայացվել «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին:

Այս մասին հայտնում «Ֆարսնյուզ» լրատվակայքը: Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Հեջազին արդեն եղել էր «Ղոդս» ուժերի փոխհրամանատար, 1997-2007թթ. նա ղեկավարել է ԻՀՊԿ ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույց՝ «Բասիջը»:

«Բասիջը» իրանցի կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը,  հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

Մոհամմադ Հեջազին զբաղեցրել է նաև ԻՀՊԿ միացյալ շտաբերի պետի պաշտոնը, սակայն հայտնի չէ, թե վերջին տարիներին ինչ պաշտոն է զբաղեցրել:

«Ղոդս» ուժերի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից սպանվց «Ղոդս»-ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Նրան փոխարինեց իր տեղակալը՝ բրիգադային գեներալ Էսմայիլ Ղաանին: Ըստ էության՝ Հեջազին փոխարինել է Ղաանիին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *