Նոյեմբերի 20–ին Բելառուսը ստացել է Ռուսաստանից պատվիրած հերթական երկու միավոր Սու–30ՍՄ կործանիչը։ Սա կործանիչների՝ պայմանագրով նախատեսված այս տարվա վերջին մատակարարումն էր։
Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության կայքը։
2017 թվականին կնքված պայմանագրով Բելառուսը պատվիրել է 12 միավոր Սու-30ՍՄ, որոնցից առաջին երկուսը ստացել է մի շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին։
Բելառուսը նոր կործանիչներով կփոխարինի իր բանակի ՄիԳ-29 կործանիչները, որոնց թիվն այս պահին 37 միավոր է։
Հետխորհրդային տարածքում բացի Ռուսաստանից, Սու–30ՍՄ կործանիչներով զինված է Ղազախստանը, իսկ մյուս տարվա սկիզբ Հայաստանը նույնպես կստանա իր պատվիրած առաջին երկու ՍՈւ–30ՍՄ կործանիչը։