Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Սեպտեմբերի 18-ին մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, Ջալիլաբադ շրջանի Սոյուդլյու գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)։

Այս մասին այսօր ֆեյսբուքյան գրառում է արել նույն գյուղի բնակիչներից մեկը, նշելով, որ կորուստը ոչ մարտական է, սակայն մահվան պատճառները զինծառայողի ընտանիքին չեն հայտնել։ Աղբյուրը գրում է նաև, որ Հյուսեյնովը չորս օր կոմայի մեջ է եղել, իսկ երեկ մահացել է։

Սեպտեմբերի 18-ին մահացած Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)
Սեպտեմբերի 18-ին մահացած Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 28 կորստի մասին։

Հավելենք նաև՝ 2018թ. հոկտեմբերից հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածի պահպանությունը ադրբեջանական կողմից բանակի փոխարեն իրականացնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը:

One response to “Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի սահմանապահ զորքերում

Մեկնաբանել ՍերժՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *