Ադրբեջանում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ անցած շաբաթ Բաքվի Բադամբար բնակավայրում տեղակայված փոքր ավիաբազայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, սակայն հայտնի չէ՝ այն ԱԻՆ–ին է պատկանում, թե ՊՆ–ին։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վթարի վայրում եղել են և՛ ՊՆ, և՛ ԱԻՆ աշխատակիցներ, բացի այդ՝ նշվում է, որ տվյալ ավիաբազայում երկու նախարարություններին պատկանող ուղղաթիռներն էլ թռիչքներ իրականացնում են։ Վթարի հետևանքով օդաչուն վիրավորվել է, այժմ վիճակը ծանր է։

Նշենք, որ ուղղաթիռի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, սակայն մենք ենթադրում ենք, որ այն, ամեն դեպքում, պատկանել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին էլ Կասպից ծովում վթարի էր ենթարկվել ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչը։ Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ ՄիԳ–29-ը կործանվել էր թռչուն(ներ)ի հետ բախման հետևանքով։ Վթարից մեկ ամիս անց էլ՝ օգոստոսի 20-ին, հայտնաբերվել էր օդաչուի դին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *