Ավստրալիան ուղղաթիռակիր նավը հանձնել է որպես մետաղի ջարդոն

Ավստրալիայի ՊՆ-ն Southern Metals ամերիկյան ընկերությանը որպես մետաղի ջարդոն է հանձնել 2 «Կանիմբլա» տիպի դեսանտային ուղղաթիռակիր նավեր։ Համաձայն Defense News կայքի՝ Ավստրալիայի ԶՈւ նյութական ապահովման նախարար Մայքլ Քելին տեղեկացրել է, որ գործարքը կնքվել է 2013-ի մայիսի 20-ին։

Նավերի արժեքը չի հրապարակվում՝ «կոմերցիոն առաջարկի գաղտնիության պահպանումից» ելնելով։

«Կանիմբլա» ուղղաթիռակիր նավ

«Կանիմբլա» ուղղաթիռակիր նավ

Համաձայն գործող գրաֆիկի՝ ամերիկյան ընկերությունը պարտավորվում է մինչև 2014-ը մետաղի ջարդոնի վերածել հսկայական նավերը։ Նավերի թափոնքի կիրառումը կիրականացվի՝ համապատասխան ավստրալական բնապահպանական չափանիշների։

Հավելենք, որ «Կանիմբլա» ու «Մանուրա» տիպի ուղղաթիռակիր նավերը հանվել են Ավստրալիայի ԶՈւ շահագործումից 2011-ին, քանի որ դեռևս 2010-ին նավերում հայտնաբերվել են թերացումներ։ Սկզբում որոշում էր կայացվել հանձնել դրանք վերանորոգման, սակայն ավելի ուշ, հաշվարկելով, որ վերանորոգումն ավելի ծախսատար ու ժամանակատար է, որոշել են հրաժարվել այս նավերից։

2015-ից «Կանիմբլա» ու «Մանուրա» տիպի ուղղաթիռակիր նավերի փոխարեն Ավստրալիայի նավատորմը կօգտագործի 27 տոննա կշիռ պահելու ունակ «Կանբերա» նավը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *