Թուրքիայում 8 զինծառայող է տուժել հրդեհից

Թուրքիայի արևմտյան հատվածի ավիաբազաներից մեկում ուժեղ հրդեհի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել։

Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ՝  դեպքը եղել է Քոջաելի շրջանի Ջենգիզ Թոփել օդային և ծովային ռազմաբազայի խոտածածկ հատվածում այսօր կեսօրին։

Untitled-1

Թփերի և ծառերի այրման հետևանքով առաջացած ծխից տուժել է 8 զինծառայող. նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

Հրդեհը հաջողվել է մարել, զինծառայողների վիճակի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։ Հրդեհի պատճառների մասին տեղեկություններ չեն հայտնվում։

One response to “Թուրքիայում 8 զինծառայող է տուժել հրդեհից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 23-29 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *