ՆԱՏՕ-ն ողջունում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը

ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի կառավարության քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությոնների նորմալացման գործում։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Թբիլիսիի Ազգային գրադարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Russia-Georgia_1

«Բոլորն էլ հասկանում են, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը հեշտ գործընթաց չէ. դրա համար ժամանակ է պետք։ Հույս ունենք, որ Ռուսաստանն էլ ըմբռնումով կմոտենա Վրաստանի պահանջներին երկկողմ հարաբերությունների հաստատման համար և կնպաստի այդ գործընթացին»,- նշել է քարտուղարը։

Հունիսի 26-ին Բիձինա Իվանիշվիլին քարտուղարի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Վրաստանը ամեն ինչ կանի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Ես բացատրել եմ պրն Ռասմուսենին, որ Վրաստանը արդեն քայլեր է ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար։ Գտնում եմ, որ այս գործընթացում դրական տեղաշարժ կա՝ չնայած այս հարցը երկու պետությունների համար էլ հասարակ չէ»,- նշել է Իվանիշվիլին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի քարտուղարը պաշտոնական այցով Վրաստանոմ է։ Այցը կավարտվի այսօր՝ հունիսի 27-ին։ Իսկ մինչև այդ պլանավորված է նաև ոչ պաշտոնական ընթրիք ՆԱՏՕ-ի քարտուղարի, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգի Բոկերիայի հետ։ Քարտուղարը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիս է ունենալու։

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ներկա կլինի նաև Աֆղանստան վրացական խաղաղապահ ուժեր ուղարկելու միջոցառմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *