Ադրբեջանը մասնակցում է Վրաստանի անվտանգության համաժողովին

Հունիսի 27-29-ը Բաթումում կկայանա Վրաստանի անվտանգության ու պաշտպանության 8-րդ համաժողովը։
Համաձայն Ադրբեջանի հանրապետության նախագահական աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հաղորդած տեղեկությունների՝ 2006-ից մինչ օրս Վրաստանում անցկացվող վերոհիշյալ համաժողովին մասնակցում են ոլորտի տեղացի և արտասահմանյան փորձագետները, պաշտոնատար անձինք ու քաղաքական գործիչներ։

Կայանալիք համաժողովին ելույթ է ունենալու Ադրբեջանի հանրապետության նախագահական աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Օրակարգում ընդգրկված են Վրաստանի՝ ՆԱՏՕ ինտեգրման, ռազմավարության, պաշտպանական քաղաքականության, Հարավային Կովկասի ռազմաքաղաքական անվտանգության հարցերը, ինչպես նաև 2014-ին Աֆղանստանից վրացական զորքերի դուրսբերման և դրանից հետո երկրում ռազմավարության փոփոխության հիմնախնդիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *