ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ այս պահին Ադրբեջանի տարածքում կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ՀՀ զինված ուժերի զինծառայող Արո Հայկի Ղազարյանը առավոտյան Ֆիզուլու ուղղությամբ փախել է հայկական կողմից և հանձնվել ադրբեջանցիներին։
Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբրև Ղազարյանը հարցաքննության ընթացքում ասել է՝ ինքը փախել է, քանի որ հայկական զորամասում իր հանդեպ անմարդկային վերաբերմունք են դրսևորել, հրամանատարները և ծառայակիցները ֆիզիկական ճնշումների են ենթարկել։
