Վիրավորվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) պնդում է, որ հուլիսի 31-ին հայկական գնդակից վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահ զինծառայող, ում անունը չի նշվում։

ՊՍԾ պնդմամբ՝ հայկական կողմը կրակել է Ղազախի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքերին։ Նշվում է, որ վիրավորն ստացել է համապատասխան օգնություն և կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այս ուղղությամբ հակառակորդի կրակից հուլիսի 27-28-ին ՀՀ ԶՈւ երկու զինծառայող էր վիրավորվել, իսկ հուլիսի 28-ին զոհվել էր պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *