Հուլիսի 28-ին թշնամու կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Հուլիսի 28-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակից վիրավորվել է հայկական զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Հայկազի Օսիպյան։ Նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ռազմինֆոյի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ երեկ հայկական կողմը ունեցել է 1 զոհ և 1 վիրավոր՝ հակառակորդի հետ երկու տարբեր միջադեպերի ժամանակ։

Երեկ Տավուշում զոհվել էր պայմանագրային զինծառայող 1995թ. ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը, դրանից մեկ օր առաջ կրկին թշնամու կրակից վիրավորվել էր մեկ այլ զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *