ՌԴ բանակը ռադիոէլեկտրոնային խափանումներ ստեղծող ուղղաթիռներ է ստացել

Ռուսաստանի զինված ուժերը ստացել են ռադիոէլեկտրոնային խափանումներ ստեղծող ժամանակակից ուղղաթիռներ։

Ուղղաթիռները ստեղծվել են Մի-8-ի հիմքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաների կոնցերնի» գլխավոր տնօրեն Յուրի Մաևսկու խոսքերին։

Mi-8MTV-5

Mi-8MTV-5

Մաևսկին չի նշել, թե քանի նման ուղղաթիռ է փոխանցվել ռուսական բանակին և երբ՝ շեշտելով, որ դա գաղտնի տեղեկություն է։

Վերջինս նաև հավելել է, որ ուղղաթիռները կարող են ոչ միայն ռադիոէլեկտրոնային խափանումներ առաջացնել հակառակորդի հետախուզության և կապի ստորաբաժանումների համար, այլ նաև կարող է պաշտպանություն ստեղծել ավիացիոն և զենիթային կառավարվող հրթիռներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *