Շվեյցարական RUAG ընկերությունը ներկայացրել է Eurocopter AS332 Super Puma ուղղաթիռի արդիականացված տարբերակը։
RUAG-ի մասնագետները Eurocopter AS332 Super Puma արդիականացված տարբերակները մատակարարում են Շվեյցարիայի զինված ուժերին։
Ընկերությունը շվեյցարական օդուժին արդեն փոխանցել է 8 արդիականացված ուղղաթիռ։ Եվս մեկը կփոխանցվի հուլիս ամսին։
Արդիականացված «Փումաներում» տեղադրել է ղեկավարման ժամանակակից FMS համակարգը, տեղադրվել են նոր դիսփլեյներ՝ շարժվող քարտեզների հնարավորությամբ, ինչպես նաև TCAS համակարգ, որը զգուշացնում և կանխում է բախումները։ Ադրիականացվել են նաև ուղղաթիռների կապի միջոցները։