Իրանական կողմը բրիտանական նավ է փորձել կալանել

Հուլիսի 11-ին Հորմուզի ծոցում իրանական ռազմանավերը փորձել են կանգնեցնել British Petroleum ընկերության British Heritage տանկերի ընթացքը, սակայն բրիտանական ռազմանավի օգնությամբ դա չի հաջողվել: Իրանական կողմը հերքում է իր մասնակցությունը:

Այս մասին հայտնել է Բրիտանիայի կառավարության խոսնակը, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: Դատելով միջադեպի նկարագրությունից, իրանական ռազմանավերը, ըստ էության, փորձել են կալանել բրիտանական տանկերը, սակայն Բրիտանիայի ՌԾՈւ պարեկություն իրականացնող HMS Montrose ֆրեգատը մոտեցել է և նախազգուշացումներ տվել իրանական կողմին, ինչից հետո իրանական ռազմանավերը հետ են քաշվել:

Բրիտանական British Heritage տանկերը
Բրիտանական British Heritage տանկերը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է նավ կալանելու մասին տեղեկությունը, նշելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում որևէ իրանական նավ «դիմակայության մեջ չի մտել» օտարերկյա նավերի հետ:

Հատկանշական է, որ հուլիսի 4-ին էլ Ջիբրալթարի մոտ բրիտանական կողմը կալանել էր իրանական Grace 1 տանկեր՝ կասկածելով Սիրիային չմշակված նավթ մատակարարելու մեջ:

Հիշեցնենք նաև՝ հունիսի 20-ին ամերիկյան ռազմավարական RQ-4 հետախուզական ԱԹՍ-ն Իրանը խոցել էր կրկին այս՝ Հորմուզի ծոցի հատվածում:

Նշենք նաև, որ նավերի կալանման կամ վտանգավոր հեռավորության վրա մոտենալու միջադեպեր այս հատվածում լինում են պարբերաբար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *