Ադրբեջանում է ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների շտաբի պետը

Հուլիսի 3-ին Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբում ընդունել են ՆԱՏՕ-ի հատուկ գործողությունների շտաբի պետ Քոլին Քիլրեյնին: Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը:

Քոլին Քիլրեյնը և Նեջմեդդին Սադիկովը
Քոլին Քիլրեյնը և Նեջմեդդին Սադիկովը

Այս մասին հյատնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել և նշել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության հետագա համագործակցությունը, ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ադրբեջանցի խաղաղապահների ծառայությունը Աֆղանստանում, նույն առաքելության շրջանակներում Ադրբեջանի դերը օդային բեռնափոխադրումների գործում: Ադրբեջանական կողմը անդրադարձել է նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին և հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *