Գնդապետ Գևորգյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ

Արցախի նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Մինչ այս գնդապետը ՀՀ ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետն էր, նշանակվել էր 2016 թվականի օգոստոսի 3-ին:

*Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի պաշտոնից ազատվել էր գեներալ–մայոր Վարդան Բալայանը։

Կենսագրությունը՝ ՊՆ կայքից․

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1988 ” 1992թթ. Աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետա­զո­տական ինստիտուտում:1992 ” 2015թթ.

Զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանա­­տարական պաշտոններ՝ դասակի հրամանատար, գումարտակի  հրամանատա­րի տեղակալ-շտաբի պետ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,  գնդի հրամանատար, բանակային կորպուսի օպերա­տիվ բաժնի պետ-շտաբի պետի տեղակալ, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բրիգադի հրամանատար, բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ:

2004 թ. մայիսի 17-ին շնորհվել է գնդապետի զինվորական կոչում: 2015թ. նոյեմբերի 10-ին նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետի տե­ղա­կալի պաշտոնին: 2016թ. օգոստոսի 3-ին նշանակվել  է ՀՀ ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետի պաշ­տո­­նին:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981թ. Ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի N 7 միջնակարգ դպրոցը: 1985 ” 1990թթ. սովորել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: 1998թ. օգոստոս ” 2001թ. հունիս սովորել է ՌԴ ԶՈՒ Մ. Ֆրունզեի անվան համազորային ակադե­միայում:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1982-1984 թթ.  պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում:

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է ՀՀ «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների հա­մար» 1-ին և 2-րդ աստիճանի, ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալներով, մի շարք պե­­­­տա­կան ու գերատեսչական այլ մեդալներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *