Հետախուզական Spectator-M1 ԱԹՍ-ը համալրել է ուկրաինական բանակի սպառազինությունը։ Նոր ԱԹՍ–ն՝ նախորդ Spectator ԱԹՍ–ի, արդիականացված տարբերակն է։ Արտադրվում է «Մերիդիան» գործարանում։
Այս մասին հայտնում է ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերության պաշտոնական կայքը։ Համեմատած իր նախորդ տարբերակի հետ՝ Spectator-M1–ն ունի ավելի թեթև քաշ, նոր ջերմադիտարկամ համակարգ և կառավարման կայան։ Նոր ԱԹՍ–ի հայտարարվող մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է՝
- Թռիչքի առավելագույն բարձրություն – 3600 մետր
- Առավելագույն արագություն – 120 կմ/ժ
- Թռիչքի տևողությունը – 2 ժամ
- Թռիչքային հեռավորություն – 150 կմ

Ներկայումս արտադրող գործարանում պատրաստվում են ԱԹՍ–ի սերիական արտադրության համար, ինչը, նախատեսվում ՝ կատարել պետպատվերի շրջանակներում։