Հունիսի 17-ին ՆԱՏՕ անդամ Իսպանիան որոշել է մինչև 2019թ. երկարաձգել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայի Ադանա քաղաքում։ Իսպանիան իր համակարգերն այդ տարածքում տեղակայել էր 2013թ. հոկտեմբերի 26-ից՝ Սիրիայից Թուրքիային սպառնացող վտանգը կանխելու նպատակով։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ ծագած լարվածությունը մեկնաբանելիս, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թուրքիայում հայտարարեց, որ չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ 2013թ. ՆԱՏՕ դաշնակիցներ Իսպանիան ու Իտալիան ամրացնում են Թուրքիայի օդային տարածքները։ Ստոլտենբերգը նշում էր, որ իհարկե ռուսական ՀՕՊ գնելու իրավունքը Թուրքիայինն է, բայց ՆԱՏՕ-ի գործողություններն ու առաքելությունները կատարելու համար դաշնակից երկրների փոխգործակցությունը հիմնարար սկզբունք է։
Մայիսի 22–ին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ևս առաջարկել է SAMP-T ՀՕՊ համակարգերի մեկ մարտկոց տեղակայել Թուրքիայի տարածքում` կրկին այդ երկրի օդային տարածքը պաշտպանելու համար։