2018-ին Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել 40 զրահափոխադրիչ. ՄԱԿ

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում 2018թ. արտահանած սպառազինության մասին Ռուսաստանի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ այդ տարի Ադրբեջանին է մատակարարվել 40 միավոր «մարտական զրահամեքենա»:

Ըստ զեկույցի ձևի՝ մատակարարված զինտեխնիկայի հստակ անունը չի նշվում, այլ գրվում է տեխնիկայի այդ դասը բնութագրող ընդհանուր անվանում, տվյալ դեպքում՝ «մարտական զրահամեքենա» (անգլ. Armoured combat vehicles), ինչը համարժեք է ռուսաստանյան ԲՏՌ-ներին:

Ադրբեջանին «մարտական զրահամեքենաներ» մատակարարելու մասին. ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստր
Ադրբեջանին «մարտական զրահամեքենաներ» մատակարարելու մասին. ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստր

2018-ից Ռուսաստանից Ադրբեջան զրահափոխադրիչների մատակարարման մեզ մեկ դեպք է հայտնի, երբ հունվարին փոխանցվեցին ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան Բաքու էր բերվել նավով: Հետագայում բեռնաթփման ընթացքը մենք ֆիքսեցինք արբանյակայն լուսանկարներով, որտեղ հստակ երևում էր 33 միավոր ԲՏՌ-82Ա: Հավանական ենք համարում, որ մնացած 7 միավորը Ադրբեջանին էր փոխանցվել նախորդ տարվա ընթացքում:

Եթե հիշում եք, 2018 թ. հունվարի 19-ին Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթական խմբաքանակը:…

Gepostet von Razm.Info am Mittwoch, 20. Juni 2018

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *