Նախկին զինծառայողի ընտանիքը ապրում է վատ պայմանաներում, սպառնում է ինքնահրկիզվել

Ընտանիքի հետ սոցիալական ծանր պայմաններում ապրող ՀՀ ՊՆ նախկին պայմանագրային զինծառայող Մխիթար Ալումյանը հայտարարել է, որ երկուշաբթի՝ հունիսի 3-ին, կինքնահրկիզվի, եթե պաշտպանության նախարարությունը չկատարի խոստումը։

Նախկին զինծառայողը ծառայության ընթացքում բնակարանի համար չի հերթագրվել․ չի ստացվել։ Հիմա 4 երեխաների հետ բնակտարածքի խնդիր ունի։

5 երեխա ունի, երկուսը առողջական խնդրով, նրանցից 1-ը Գերմանիայում բուժում է ստանում։ Բուժման է մեկնել ժողովրդի հանգանակությամբ և Սեյրան Օհանյանի անձնական միջոցներով։ Երեխան Գերմանիայում մայրիկի հետ է, բուժվում է փախստականի կարգավիճակով։ Մյուսներին Հայաստանում ինքն է պահում, բնակարանային շատ վատ պայմաններում։

Զինծառայողը Ռազմինֆոյին պատմում է, որ մի քանի օր հացադուլ է արել նախարարության անցակետում, մի անգամ էլ իր վրա բենզին է լցրել, բայց չի վառել։

Ալումյանի խոսքով՝ նախարարը հանդիպել է իրեն, տեղեկացել խնդրին, 60 հազար դրամ է տվել, խոստացել, որ մի քանի օրվա մեջ կլուծվի հարցը։ Օրերն անցել են, բայց դեռ նորություն չունի, իր նամակներին էլ չեն արձագանքում։ Կարծում է, որ խնդիրը նախարարը չէ, այլ այն մարդիկ, որոնք նրա հանձնարարականը պետք է կատարեին։

Հույս ունի, որ բանը հրկիզվելուն չի հասնի, մինչ այդ արձագանք կլինի, բայց լուրջ է տրամադրված։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրաժարվեց խոսել այս թեմայով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *