ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ վարչապետի առաջարկությամբ՝ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։
Tert.am–ը գրում է, որ գնդապետը մինչ այս Տավուշի մարզային վարչության պետն էր: Նախկինում նա եղել է Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետ։
Այս պաշտոնն զբաղեցնում էր Լյովա Երանոսյանը։