Ուկրաինայի ապառազինության ներկրումն ու արտահանումը 2018–ին

ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրը հրապարակել է 2018 թվականի ընթացքում Ուկրաինայի սպառազինության արտահանման և ներկրման մասին տվյալները։ Ըստ ռեգիստրի՝ Ուկրաինան սպառազինություն է արտահանել Թաիլանդ, Ալժիր, Ղազախստան, Թուրքիա, Մոնղոլիա, ԱՄՆ, Մալազիա և Սաուդյան Արաբիա։

Այս մասին տվյալները տեղադրված են ՄԱԿ–ի սովորական սպառազինության ռեգիստրում։ Ստորև կներկայացնենք Ուկրաինայի սպառազինության արտահանումից ու ներկրումից առավել հետաքրքիր դեպքերը։

2018 թվականին Ուկրաինան Թաիլանդին է փոխանցել 13 միավոր «Օպլոտ» տանկեր։ Տանկերի գնման պայմանագիրը կողմերը կնքել էին դեռևս 2011 թվականին։ Բացի «Օպլոտ» տանկերից, Թաիլանդը ստացել է նաև 2 միավոր «Ատլետ» զրահապատ վերանորոգման–էվակուացիոն մեքենաներ (БРЭМ)։

Ալժիրն ու Ղազախստանը Ուկրաինաից 2018–ի ընթացքում ստացել են համապատասխանաբար 9 և 6 միավոր Р-27 միջին հեռահարության «օդ–օդ» դասի ուղորդվող հրթիռներ։ Ըստ ուկրաինացի բլոգեր Դիանա Միխայլովնայի՝ ՄԱԿ–ի զեկույցում չի ներառվել 2018 թվականի նոյեմբերին Լեհաստանին փոխանցված 10 միավոր Р-27Р1 հրթիռները (նախատեսված ՄիԳ–29 կործանիչների համար, ընդհանուր 6.4 միլիոն դոլար արժողությամբ)։

Ուկրաինան 2018–ին դեպի ԱՄՆ է արտահանել է նաև 3200 միավոր Մոսինի հրացան (409 հազար դոլար արժողությամբ), 1868 միավոր ԱԿՄ ավտոմատներ, 177 միավոր ԴՇԿ ծանր գնդացիրներ (գնդացիրները Ուկրաինայի միջոցով ԱՄՆ են արտահանվել Չեխիայից)։

Սաուդյան Արաբիան էլ Ուկրաինայից ստացել է 950 միավոր «Սկիֆ» և «Կորսար» հակատանկային միջոցներ։ Հակատանկային հրթիռային միջոցները համալրված են թուրքական Aselsan ընկերության արտադրած ջերմադիտարկման սարքերով, իսկ գնման պայմանագիրը 24 միլիոն դոլար է գնահատվում։

2013 թվականին Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը
2013 թվականին Թաիլանդին տրամադրված Տ-84Ու Օպլոտ հիմնական մարտական տանկերը

Ուկրաինան 2018–ին Կիպրոսի միջոցով ներկրել է 50 միավոր չեխական ԲՄՊ–1 զրահափոխադրիչներ, չեխական Excalibur Army ընկերությունից՝ 40 միավոր 2C1 «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր։ Լեհաստանից Ուկրաինան ստացել է 9 միավոր ՄՏԼԲ զրահամեքենաներ, 100 միավոր նռնականետեր։ Ուկրաինան տարբեր տեսակի հրազենային զենքեր է ստացել նաև ԱՄՆ–ից և Չինաստանից (1,2):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *