«Տորնադո–Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին բրիգադը համալրել է ռուսական բանակի սպառազինության շարքերը։ Այս մասին հայտնել է «Տեխմաշ» կոնցերնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կոչկինը։
«Տորնադո-Ս» համալիրը 9Կ58 «Սմերչ» ՀԿՌՀ-ի արդիականացումն է, որն իր կազմում ընդգրկում է արդիականացված մարտական մեքենա ու 300 մմ ռեակտիվ արկեր, որոնց թռիչքի առավելագույն հեռավորությունը 120 կմ է։
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ փոխտնօրենի խոսքով՝ նախատեսվում է առկա «Սմերչների» արդիականացում մինչև «Տորնադո–Ս»–ի մակարդակի։
Նշենք, որ այս համակարգերի շահագործման հանձնելու նախնական ժամկետները ևս զգալիորեն փոփոխվել են՝ ընդհուպ մի քանի տարով։