Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետախույզները մարզվում են Հս․ Օսիայում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները մայիսի 20–ին մեկնել են Հյուսիսային Օսիա։ Հետախույզները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցնելու են հատուկ լեռնային պատրաստության դասընթացներ։

Այս մասին Razm.info–ին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։ 102–րդ ռազմաբազայից մեկնած 300–ից ավելի հետախույզները Հյուսիսային Օսիայում կմնան մոտ 2 ամիս։

102–րդ ռազմաբազայի հետախույզները Հյուսային Օսիայի «Դարյալ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայությունից
102–րդ ռազմաբազայի հետախույզները Հյուսային Օսիայի «Դարյալ» զորավարժարանում․ նկարը՝ ՀՌՇ մամուլի ծառայությունից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *