Այսօր՝ մայիսի 20–ին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հրաժարականի դիմում է գրել։ Հրաժարականը հետևել է նորընտիր նախագահ Զելենսկիի կոչին, որը երդմնակալության արարողությունից հետո դիմել էր պաշտպանության նախարարին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին և երկրի գլխավոր դատախազին՝ աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջով։
Այս մասին պաշտպանության նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով։
Ստեպան Պոլտորակը Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում էր 2014 թվականից։ 2018 թվականի հոկտեմբերին Պոլտորակը զինվորական ծառայությունից ազատվելու դիմում էր գրել, քանի որ 2019 թվականից սկսած պաշտպանության նախարարությունը պետք է ղեկավարեր քաղաքացիական անձ և շարունակել էր պաշտոնավարումը մինչ այս։