Զորավարժություն Ադրբեջանում. Օր 1

Մայիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն, որին, ըստ ադրբեջանական տվյալների, մասնակցելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։

Զորավարժության առաջին օրը հրապարակում է արել Ադրբեջանի ՊՆ-ն: Դատելով առկա տվյալներից՝ կարող ենք ասել, որ վարժանքներին առաջին օրը ներգրավվել են ռեզերվային 4-րդ կորպուսի մոտոհրաձգային զորամասեր, առանձին ենթակայության հրթիռային, ինժենարա-սակրավորային և տանկային զորամասեր, ՀՕՊ ստորաբաժանումներ և ավիացիա:

• Մոտոհրաձգային ստորաբաժանումների տեխնիկական միջոցներից ներգրավվել են զրահամեքենաներ, ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ, ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ:

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ
Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ

• Առանձին հրթիռային զորամասից ներգրավվել են, մեր գնահատականով, «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի մարտկոցներ և LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մեկ մարտկոց:

 Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի ստորաբաժանում
Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի ստորաբաժանում

• Ինժիներասակրավորային զորամասից ներգրավվել են հատուկ ինժիներական տեխնիկա, շարժական կամուրջներ, այդ թվում՝ ТММ-6:

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ ТММ-6 շարժական կամուրջներ
Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ ТММ-6 շարժական կամուրջներ

• ՀՕՊ և ավիացիոն միջոցներից ներգրավվել են ԲՈՒԿ և Ս-125 ԶՀՀ-ներ, ՍՈւ-25 գրոհիչներ, և Մի-35 հարվածային ուղղաթիռներ:

Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ Մի-35 ուղղաթիռներ
Զորավարժությանը ներգրավված Ադրբեջանի ԶՈւ Մի-35 ուղղաթիռներ

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժության հայտարարված նպատակը գիշերային ժամերին պայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկումն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *