Սպառազինության միջազգային առևտուրը կտրուկ աճ է գրանցել

Վերլուծական-հետազոտական «Ջեյնս» ամսագրի տվյալներով՝ 2008-2012-ն ընկած ժամանակահատվածում զենք-զինամթերքի առևտրի ծավալն աճել է 30%-ով՝ հասնելով 73,5 մլրդ դոլարի՝ չնայած համաշխարհային ճգնաժամին ու տնտեսական աճի տեմպի նվազմանը։

Նման վերելքին առաջին հերթին նպաստել է Արևելքի երկրների «ռազմական բումը», մասնավորապես՝ Չինաստանից արտահանման աճն ու սպառազինման պահանջարկի կտրուկ աճն այն երկրներից, ինչպիսիք է Հնդկաստանը։

F-16 կործանիչ

F-16 կործանիչ

Ջեյնսի վերլուծաբանները կարծում են, որ 2020-ին զենք-զինամթերքի համաշխարհային առևտրի ծավալները կավելանան երկու անգամ։ Ընդ որում, ռազմական բյուջեները կտեղափոխվեն ավելի արևելք, կաճի մրցակցությունն այս շուկայում, և դա կլինի ամենամեծ վերելքն առևտրի պատմության մեջ։

Ջեյնսիի այս տեսակետը հիմնված է սպառազինության գնման ավելի քան 34 հազար պետական ծրագրերի հիման վրա։

Նշենք, որ մինչև վերջին շրջանը շուկայի առյուծի բաժինը պատկանում էր ԱՄՆ-ին, սակայն ռազմական ծախսերի նշանակալից կրճատումներն ու Աֆղանստանից զորքերի դուրսբերումը կհանգեցնեն նրան, որ Միացյալ Նահանգների մասնաբաժինը կնվազի 30%-ով արդեն իսկ 2010-ին։ Եվ այդ ցուցանիշը կլինի ավելի քիչ, քան արևելյան երկրներինը, որոնց մասնաբաժինն էլ, համաձայն կանխատեսումների, կկազմի 31%։

Ըստ Ռոյթերս լրատվական գործակալության տվյալների՝ Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում, որն ընդգրկում է Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան, վերջին 8 տարինեերի ընթացքում սպառազենի վրա ծախսերը կաճեն 35%-ով՝ հասնելով 501 մլրդի։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի ծախսերը կնվազեն 28%-ով՝ դառնալով 472 մլրդ դոլար։

Ջեյնսի ավագ վերլուծաբան Գեյ Անդերսենը շեշտում է, որ արևմտյան խոշոր սպառազինային ընկերություններն այլ ընտրություն չունեն, քանի որ Արևելքի մեծ հնարավորություններն իրենց բացասական կողմն ունեն. Դրանք ենթադրում են ԱՄՆ-ի դիրքերի թուլացում։

Առավել անհանգստացնող է Չինաստանի ռազմական ներուժի հզորացումը, որին զայրացած են արձագանքում հարևան Ճապոնիան, Հարավային Կորեան և այլ երկրներ։ Չինաստանը բացահայտ փորձում է յուրացնել տարածաշրջանի վիճարկելի կղզիները՝ շեշտը դնելով սեփական ռազմական գերակայության վրա։

Սպառազինության արտադրման հսկաներ Lockheed Martin, Boeing ու BAE Systems ընկերություններն արդեն այժմ դիտարկում են Հնդկաստանն ու Հարավային Կորեան՝ որպես այնպիսի երկրներ, որտեղ կարող են վաճառել իրենց կործանիչները և մյուս սպառազենը՝ փոխհատուցելու նպատակով արևմտյան երկրներում վաճառքի կրճատումները։ Բացի այդ, դա նպաստում է այդ երկրների ռազմական արդյունաբերության ոլորտում ներդրում կատարելուն։

Օրինակ, Հնդկաստանը բանակցություններ է վարում Dassault Aviation ֆրանսիական ընկերության հետ՝ ընդհանուր առմամբ 12 մլրդ դոլարի 126 միավոր ռազմական ինքնաթիռների ձեռքբեման ուղղությամբ, սակայն կա նախապայման. ինքնաթիռների վրա կատարված աշխատանքի 50%-ը պետք է արվի հնդկական ընկերությունների կողմից։

Վերլուծաբանների պնդմամբ՝ նման տեմպերով և քայլերով Արևելքի երկրները կկազմավորեն սեփական հզոր ռազմարդյունաբերությունը և ունակ կլինեն իրենց արտադրանքն արտահանելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *