Ռեկորդային պայմանագրեր «Լը Բուրժե» ավիացուցահանդեսում

Հունիսի 23-ին Փարիզում ավարտվեց «Լը Բուրժե» հոբելյանական ցուցահանդեսը։ Միջազգային ավիացուցահանդեսն իրականացվում է 2 տարին մեկ։ Հիմնադրվել է 1908 թվականին։

Այս տարի ընդհանուր առմամբ ցուցադրվել է 115 նմուշի ռազմական տեխնիկա։

images

Ցուցահանդեսին մասնակցել է 44 երկրի շուրջ 3 հազար ընկերություն։ Ցուցադրված տեխնիկայի 70 տոկոսը քաղաքացիական էր, իսկ 30-ը՝ ռազմական։

Ամենաշատ պայմանագիր կնքել է եվրոպական Airbus ընկերությունը։ Այն 7 օրվա ընթացքում կնքել է 69 մլրդ դոլար արժողությամբ 466 ինքաթիռի համար պայմանագիր և հուշագիր։ Այսպիսով, Airbus-ը այս տարի հաղթեց Boeing-ին, որը 442 ինքնաթիռ է վաճառել 66,4 մլրդ դոլարով։

Հետաքրքիր է այն փաստը, որ դեռ ցուցահանդեսը չսկսած՝ ԱՄՆ-ն և «Ռուսաստանի ուղղաթիռներ»-ը կնքեցին հերթական պայմանագիրը ունիվերսալ Մի -17Վ-5 ուղղաթիռներ Աֆղանստանի ռազմաօդային ուժերին տրամադրելու վերաբերյալ։ Պայմանագրից հետո Աֆղանստանում կլինեն ավելի քան 60 այսպիսի ուղղաթիռ։

Բացի այդ, Իրաքը Ռուսաստանին պատվիրեց Մի-28 ուղղաթիռներ, որի պայմանագրային գինը գերազանցել է 4 մլրդ դոլարը։

Բացի ռազմական տեխնիկայի պայմանագրերի, ցուցահանդեսն այս տարի ռեկորդային էր՝ առաջին անգամ պատմության մեջ պատվերների գինը հասել է 180 մլրդ դոլարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *