Հրետանային զորավարժություն ՀՀ ԶՈւ 1-ին կորպուսում

Հրետանու ճամբարային հավաքների շրջանակում 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն անցկացրել է մարտական հրաձգությամբ զորավարժություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը: Վարժանքներին ներգրավվել են ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր:

«Գռադ» ՀԿՌՀ-ների համազարկը

Ըստ սցենարի՝ ստորաբաժանումներն անհատական կրակով և հրետանային համազարկերով ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ առաջնագծում և պաշտպանության խորքում տեղակայված հենակետերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *