ՀՀ Պն պատվիրակություն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցելու է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՏԱՍՍ» գործակալությունը, ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարներն ու «Շանհայի համագործակցության կազմակերպությանը» (ՇՀԿ) քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր։