Մեծ Բրիտանիան 2012-ին 13,6 մլրդ դոլարի սպառազինություն է վաճառել

Մեծ Բրիտանիան զենքի վաճառքի ծավալներով 2012 թվականին վերջին հինգ տարիների լավագույն արդյունքն է գրանցել։

Այս մասին պարզ է դառնում Մեծ Բրիտանիայի կառավարության Պաշտպանության և անվտանգության կազմակերպության զեկույցից։

2012 թվականին բրիտանացիներն այլ երկրներին վաճառել են 13,6 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն։

BAE Hawk

BAE Hawk

2011 թվականի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 62 տոկոսով։

Բրիտանական սպառազինության գլխավոր սպառողները մերձավորարևելյան պետություններն են, որոնք ձեռք են բերել նաև «Typhoon» և «Hawk» ինքնաթիռներ։

Թեև վաճառքի ծավալների ընդհանուր աճին, անցյալ տարի բրիտանացիները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ զենք և զինամթերք են վաճառել Միացյալ Նահանգներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *