Աֆղանստանի նախագահի նստավայրի վրա հարձակված թալիբներից 5-ը ոչնչացվել են

Հունիսի 25-ին Քաբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ նախագահական նստավայրի վրա հարձակում գործած բոլոր թալիբները մահացել են։
AFP-ի տվյալներով՝ հարձակվող ահաբեկիչներից 4-ը զոհվել են ականապատ ավտոմեքենայի մեջ։ Նրանք օգտագործել էին կեղծ անցաթղթեր՝ տարածք մուտք գործելու նպատակով։

Հիշեցնենք, որ Քաբուլի նախագահական նստավայրին կից պայթյուններ ու կրակոցներ են հնչե; հունիսի 25-ի առավոտյան 07։00-ի սահմաններում։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 6 պայթյուն, կրակոցներն էլ տևել են շուրջ 45 րոպե։

Քաբուլի նախագահական նստավայրը՝ պայթյունից հետո

Քաբուլի նախագահական նստավայրը՝ պայթյունից հետո

Ինչպես դեպքրի վայրից իր թվիթերյան միկրոբլոգում գրում է Ռոյթերսի լրագրող Միրվաիս Հարունին, լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներն արդեն տարհանվել են նախագահականից։

Քաբուլի ոստիկանապետ, գեներալ Այուբ Սալանգին «Ռոյթերսին՞ հայտնել է, որ հարձակում իրականացրած բոլոր թալիբները ոչնչացված են՝ ընդհանուր առմամբ 5 հոգի, սակայն զոհվել են նաև 2 աֆղան անվտանգության աշխատակիցներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ նաև հարձակվող թալիբների թվաքանակը։

«Թալիբան» շարժումը ոչ միայն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, այլև կարճ հաղորդագրություններ է ուղարկել նախագահական նստավայրի միջոցառմանը ներկա լրագրողների բջջային հեռախոսներին՝ թվարկելով հարձակման նպատակները։

Նշենք, որ շուրջ 20 լրագրողներ էին ներկա Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի մամուլի ասուլիսին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած ասուլիսի նշանակված օրվան՝ դեռևս պարզ չէ, թե պայթյունի և կրակոցների ժամանակ որտեղ էր Քարզայը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *