Պայմանագրային զինծառայողը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայություններին

ԱԱԾ-ի Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ  քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 22-ին ձերբակալվել է զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ  զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է «Օդնոկլասնիկի», mail.ru agent և «Facebook» սոցցանցերում «S Dr», «Seryan Dervisyan»,  «Tigran Dervisyan» պրոֆիլներով  հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը  շարունակվել է նաև Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո:

ԱԱԾշ

Առկա տվյալների համաձայն՝ Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար Արցախի ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի  հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից։ Այժմ Արցախի դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

One response to “Պայմանագրային զինծառայողը տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի հատուկ ծառայություններին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *