Վարժանքներ Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսում

Ապրիլի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ կորպուսի ստորաբաժանումները անցկացրել են վարժանքներ, որին հետևել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը:

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Վարժանքներին ներգրավվել են Տ-72 տանկեր, ԶՈւ-23-2 ԶՀ-ներ, ինժեներա-սակրավորական տեխնիկա, խաղարկվել են շարժական կամուրջների բացազատման և դաշտի ականապատման գործողություններ: 

Ադրբեջանի ինժեներա-սակրավորային ստորաբաժանումները իրականացնում են ականապատում:

Ավելի վաղ էլ՝ ապրիլի 24-ին, Զաքիր Հասանովը և Նեջմեդդին Սադիկովը եղել են Քյուրդամիրի ավիաբազայում, մասնակցել հրամանատարական նոր կետի բացմանը: 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *