Հակառակորդը ստում է․ Արցախի Պաշտպանության բանակն ապացուցող տեսանյութեր ունի

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկություններն այն մասին, որ ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական կողմը կրակահերթ է արձակել Չրաղլու գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել գյուղի տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան աղջիկ երեխաներ։

ՊԲ-ն այս տեղեկությունները որակում է սադրիչ և հայտարարում է, որ պատրաստ է տեսադիտարկման սարքերով արված տեսանյութեր հրապարակել, որոնք ժամանակագրությամբ կներկայացնեն իրավիճակն այդ բնագծերում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավատարիմ է կրակի դադարեցման պայմանավորվածությունը և կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *