«Ռոսօբորոնէքսպորտի» պատվերները 2019-ի ընթացքում հասել են 5.2 միլիարդի

2019 թվականի ընթացքում ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը 5.2 միլիարդ դոլարի արտահանման պայմանագիր է կնքել արտասահմանյան գնորդների հետ։ Ընկերության ընդհանուր գործող պատվերները կազմում են շուրջ 51 միլիարդ դոլար։

Այս մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Միխեևը նշել է, որ արդեն 4.9 միլիարդ դոլարի արտադրանք մատակարարվել է պատվիրատուներին։

Նշենք, որ ապրիլի 17-ին էլ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  հայտարարել էր, որ ռազմարդյունաբերական ոլորտում Ռուսաստանն ունի 54.5 միլիարդ դոլարի գործող պայմանագրեր։ 

Հիշեցնենք, որ օրերս «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկվել էր հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *