Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևին։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները։ Կողմերը մի շարք նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից 25-ը Դավիթ Տոնոյանը մասնակցում է Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով: