ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Համաժողովի ընթացքում նախատեսված է ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ «Միջազգային խաղաղապահություն. նոր մոտեցումներ և ռազմական համագործակցություն» թեմայով:
Ադրբեջանական կողմից համաժողովին մասնակցում է Ադրբեջանի ՊՆ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարները նախկինում ևս մասնակցել են այս համաժողովներին, որին ներկա են լինում տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ: