Էստոնիայում ՆԱՏՕ-ի բրիգադը համալրվում է

Էստոնիայի Տապա քաղաքում տեղակայված ՆԱՏՕ–ի բրիգադը մինչև մայիսի վերջ կհամալրվի էստոնական բանակի  շուրջ 200 միավոր զրահափոխադրիչներով։ Այնտեղ ներկայումս կա մոտ 20 միավոր տանկ և 80 զրահափախադրիչ։

Այս մասին հայտնում է էստոնական հանրային ռադիոն՝ հղում անելով էստոնական հանրային հեռուստատեսությանը։

Տապա քաղաքում գտնվում է ՆԱՏՕ–ի բազմազգ ստորաբաժանում։ 5 միավոր տանկով և շուրջ 20 միավոր զրահամեքենաներով հագեցած ֆրանսիական 300 հոգանոց ստորաբաժանում է ժամանելու Տապա, որը փոխարինելու է բելգիացի գործընկերներին։

Դաշնակիցները ապրիլի վերջին նաև մասնակցելու են Էստոնիայում անցկացվող ՆԱՏՕ–ի «Գարնանային փոթորիկ» զորավարժությանը, որին մասնակցելու է մոտ 10 հազար զինվորական։

Հավելենք նաև, որ օրերս Բալթյան երկրներում ՆԱՏՕ–ի ռազմական ներկայություն մեծացնելու շրջանակներում Մեծ Բրիտանիան Էստոնիային փոխանցեց 5 Apache հարվածային ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *