Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Նրանք մասնակցելու են ԱՊՀ գործունեության շրջանակներում անցկացվող 2 նիստերի։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը (1,2)։
Մոսկվա մեկնած պատվիրակություններից մեկը ապրիլի 16–26–ը մասնակցելու է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթերի պլանային ստուգումների եզրափակիչ փուլին և արդյունքների ամփոփմանը:
ՀՀ ԶՈւ մյուս ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 17–19 անցկացվող ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ղեկավար մարմինների հերթական նիստին։