Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակային պլանային վարժանքներ անցկացնելու մասին:
Դատելով ՊՆ հրապարակմանը կից տեսանյութից՝ վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի ԶՈւ հրթիռահրետանային բրիգադներից մեկի 130մմ Մ-46 և 152մմ «Գիացինտ-Բ» թնդանոթների, ինքնագնաց 152մմ «Ակացիա» հրետանային համակարգերի, 122մմ «Գռադ» և 300մմ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ստորաբաժանումները:
Դատելով կադրերից՝ «Սմերչի» կրակային վարժանքի համար օգտագործվել են ոչ թե 300մմ հրթիռ, այլ 122մմ «Գռադի» հրթիռ:
Նշենք նաև, որ ապրիլի 18-ին թվագրվող զորավարժության տեսահոլովակը Youtube-ում ցուցադրվում է որպես ապրիլի 17-ի վերբեռնված հոլովակ, սակայն մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա տեխնիկական խնդիր է, իսկ հոլովակը իրականում վերբեռնվել է հենց ապրիլի 18-ին: