Ադրբեջանի ռազմակրթական հաստատությունների կուրսանտները Թուրքիայում են

Ապրիլի 16-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջև մեկնարկել են սպորտային մրցումներ։ Դրանք Թուրքիայում անցկացվելու են երեք օր։ 

Միջոցառումներին մասնակցելու համար Ադրբեջանից մեկնած պատվիրակությունը ղեկավարում է Ադրբեջանում Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի պետ, գեներալ–մայոր Ֆիզուլի Սալահովը։ Պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել դպրոցի 36 կուրսանտ ու 3 սպա։ 

Այցի շրջանակներում Ադրբեջանի ռազմական դպրոցի պետ Ֆիզուլի Սալահովը այսօր՝ ապրիլի 17-ին, մի քանի հանդիպում է ունեցել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերի, ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարի և Թուրքիայի ցամաքային ուժերին պատկանող ռազմական դպրոցի պետ, բրիգադային գեներալ Իսմայիլ Գյուզելլերի հետ։ 

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի պետ Ֆիզուլի Սալահովը
Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի պետ Ֆիզուլի Սալահովը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *