ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին ընդունել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ով աշխատանքային այցով Հայաստանում է։
Կողմերը քննարկել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակին:
Սերժ Սարգսյանն ու Նիկոլայ Պատրուշևը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված Հայաստանի պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին, փոխանցում է ՀՀ նախագայի մամուլի ծառայությունից։