ՌԴ-ն փոխարինում է Ան-26 ինքնաթիռները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է փոխարինել Ան-26 թեթև մարտական-ուղևորատար ինքնաթիռները՝ նրանց հնացածության պատճառով։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նշել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում Ան-26-ի փոխարինման երկու տարբերակ են դիտում։

Ան-26. Ռումինիայի օդուժ

Ան-26. Ռումինիայի օդուժ

Առաջին տարբերակը Ան-140-ի հիմքի վրա նոր ուղևորատար ինքնաթիռի ստեղծումն է։ Ան-140-ը թողարկում է «Ավիակոր» գործարանը։

Երկրորդ տարբերակն էլ Իլ-112Վ ինքնաթիռը, որի ստեղծման աշխատանքներն իրականացնում է «Իլ» ընկերությունը։

ՌԴ ՊՆ-ում դեռ վերջնական ընտրություն չեն կատարել և քննարկումները շարունակվում են։

Ներկայում ՌԴ ռազմաօդային ուժերին է պատկանում է 70 միավոր Ան-26, որից, ըստ Flightglobal MiliCAS-ի, միայն 37-ն է շահագործվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *