Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն։ Մարտական բարձր պատրաստության են բերվել 8–րդ և 58–րդ համազորային բանակներն ու Սև ծովի նավատորմը։ Զորավարժությանը մասնակցում է ավելն քան 6000 զինծառայող։
Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։
Ուսումնական տագնապ հայտարարվել է Ռուսաստանի հարավային մինագամից 4 շրջաններում՝ Ռոստովի շրջանում (8-րդ համազորային բանակ), Ղրիմում, Դաղստանում և Հյուսիսային Օսիայում (58-րդ համազորային բանակ)։ Յուրաքանչյուր շրջանում զորավարժությանը մասնակցում են մոտ 1500 զինծառայող (ընդհանուր 6000 զինծառայող) և 300 միավոր զինտեխնիկա (ընդհանուր 1200 միավոր զինտեխնիկա)։ Զորավարժության նպատակը տարբեր ստորաբաժանումների մեջ մարտական պայմաններում արդյունավետ համագործակցություն ապահովելն է։ Այն տևելու է մեկ շաբաթ։
Զորավարժությանը կիրառվելու են Տ72-Բ3 տանկեր, «Մստա–Ս» ինքնագնաց հաուբիցներ, իսկ օդային ապահովումը 40 միավոր ավիացիայով իրականացնելու են ՌՕՈւ և ՀՕՊ 4–րդ բանակի զինծառայողները։
Հարավային ռազմական շրջանի մեջ է մտնում նաև Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան։ Այս ռազմական շրջանը նշանակալի ներգարվվում ունի նաև Սիրիայում: Ռուսական զորքերի մարտական գործողություններերը կոորդինացվում են հենց ՀՌՇ շտաբից: